Մխիթարյանը չի կարող մասնակցել Չելսիի հետ խաղին

21:53 23.01.2018

Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» «Էմիրեյթսում» կմրցի «Չելսիի» հետ:

Ինչպես տեղեկացնում է «ESPN»-ը, «զինագործների» նորեկ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել վաղը կայանալիք հանդիպմանը: 

Պատճառն այն է, որ Մխիթարյանը «Արսենալ» է տեղափոխվել այն ժամանակ, երբ Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունն արդեն տեղի է ունեցել: 

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել: 

Share |

Լրահոս