Ազգերի Լիգա. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները

15:18 24.01.2018

Հունվարի 24-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: 

Հայաստանի հավաքականն ընդգրկվեց D դիվիզիոնի 4-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի հավաքականները:

Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որի ընթացքում եվրոպական հավաքականները բաժանվել են 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների: Յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:  

Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու են 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին:

Վիճակահանության արդյունքում D դիվիզիոնում կազմվեցին հետևյալ խմբերը`

Share |

Լրահոս