Արսենալը կամային հաղթանակով դուրս եկավ Անգլիայի Լիգայի Գավաթի եզրափակիչ

01:53 25.01.2018

Անգլիայի Լիգայի Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» 2:1 հաշվով հաղթել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ:

Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացել է հյուրերի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը: 5 րոպե անց «կապույտների» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը գնդակն ուղարկել է սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինալ: 60-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Գրանիտ Ջական խփել է հաղթական գնդակը:

«Զինագործների» նորեկ Հենրիխ Մխիթարյանը չէր կարող մասնակցել հանդիպմանը, սակայն իր թիմին հետևում էր «Էմիրեյթս» ստադիոնում:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում դարպասի գրավում չէր արձանագրվել:

Եզրափակչում «Արսենալի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին»:

 

Share |

Լրահոս