Australian Open. Մարին Չիլիչը եզրափակչում է

15:38 25.01.2018

Հայտնի է դարձել Australian Open-ի եզրափակչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակչում խորվաթ Մարին Չիլիչը երեք սեթում հաղթել է բրիտանացի Կայլ Էդմունդին՝ 6:2, 7:6(4), 6:2 հաշվով: Եզրափակչի մյուս ուղեգրի համար պայքարելու են շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը և Չհուն Խենը Հարավային Կորեայից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով դուրս էր մնացել մրցաշարից:

Share |

Լրահոս

Loading...