Ռոջեր Ֆեդերեր. Չիլիչը կորտ է դուրս գալիս հաղթանակի համար

21:42 26.01.2018

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կիսվել է Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ դուրս գալու իր տպավորություններով: Ռոջերը մրցաշարի եզրափակչում ուժերը կչափի խորվաթ Մարին Չիլիչի հետ: 

«Ցանկանում եմ, որ եզրափակիչը նորմալ վերջաբան ունենա: Պետք է խոստովանեմ, որ նախընտրում եմ ավելի կարճ հանդիպումներ, քանի որ օրգանիզմս հյուծվում է: Սակայն ոչինչ անել չես կարող: Եթե անկեղծ լինեմ, պարզապես ուրախ եմ, որ դուրս եմ եկել եզրափակիչ:

Կարծում եմ, որ «US Open»-ում հաղթանակը Չիլիչին վստահություն է տվել: Չիլիչը շատ լավ խաղաց Ռաֆայի դեմ: Նա հավատ ուներ և դրական էր տրամադրված: Նա մեծ պրոֆեսիոնալ է և միշտ ելույթ է ունենում նույն մակարդակով: Ինձ դուր է գալիս նրա մոտեցումը: Կորտում նա հաղթող է: Դա երևում է նրա պահվածքից: Նա կորտ է դուրս գալիս հաղթանակի համար: Երբեմն տեսնում եմ թենիսիստների, ովքեր մասնակցում են մրցաշարերի` կիսաեզրափակիչ հասնելու համար»,- Ֆեդերերի խոսքն է մեջբերում Australian Open-ի պաշտոնական կայքը: 

Հիշեցնենք, որ եզրափակիչը կկայանա հունվարի 28-ին: 

Share |

Լրահոս

Loading...