Շարապովան Դուբայի մրցաշարի wild card է ստացել

15:04 30.01.2018

«Մեծ սաղավարտի մրցումների» 5-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան Դուբայի մրցաշարի wild card է ստացել, հայտնում է «Tennis World USA»-ը:

Շարապովան միայն մեկ անգամ է հանդես եկել Դուբայի մրցաշարում` 2006 թվականին:

Այդ ժամանակ նա եզրափակչում զիջել է Բելգիայի ներկայացուցիչ Ժյուսթին Էնենին: Սպասվում է, որ Շարապովան դրանից հետո կխաղա նաև Ինդիան-Ուելսում, Մայամիում, Շտուտգարտում, Մադրիդում, Հռոմում և «Ռոլան Գարոսում»:

Դուբայի մրցաշարը կմեկնարկի փետրվարի 19-ին:

Share |

Լրահոս

Loading...