Մխիթարյանի էֆեկտը. Բրիտանական մամուլի արձագանքը Հենրիխի նորամուտին

14:17 31.01.2018

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ` հունվարի 30-ին, իր նորամուտն է նշել «Արսենալի» կազմում` մասնակցելով «Սուոնսի Սիթիի» հետ Պրեմիեր լիգայի խաղին:

Այս խաղում, սակայն, «Արսենալը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտություն է կրել, իսկ երկրորդ գոլը` Չեխի խայտառակ սխալից հետո, ընդունել է Մխիթարյանի` խաղի 60-րդ րոպեին դաշտ մտնելուց վայրկյաններ անց:

Բրիտանական պարբերականներն, ինչպես նաև երկրպագուները, չեն կարողացել անտարբեր անցնել այս փաստի կողքով, չնայած` Մխիթարյանն այդ դրվագում ոչինչ անել չէր կարող, և տեղի ունեցածը որակել են որպես «Մխիթարյանի էֆեկտ»:

@LukeRimmer14. «Մխիթարյանի էֆեկտը»:

@101greatgoals. Վայրկենական ազդեցություն.

@matthewnashmetro. «Մխիթարյանը դաշտում ընդամենը 30 վայրկյան էր անցկացրել, երբ «Սուոնսին» գոլի հեղինակ դարձավ: Բարի գալուստ, Հենրիխ»,- գրել է «Metro»-ի լրագրող Մեթյու Նեշը:

«Manchester United Evening News».

60'. Մխիթարյանը նորամուտն է նշում «Արսենալի» կազմում:

61'. «Սուոնսին» երկրորդ գոլն է խփում` 2:1

«Sky Bet».

60'. Մխիթարյանը նշում է նորամուտը:

61'. «Արսենալն» առաջ է անցնում հաշվի մեջ

 

Share |

Լրահոս