BBC. Օզիլը երկարաձգել է պայմանագիրն Արսենալի հետ

16:56 31.01.2018

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կշարունակի հանդես գալ լոնդոնյան ակումբի կազմում:

«BBC»-ի տեղեկություններով, ֆուտբոլիստն այսօր երկարաձգել է պայմանագիրն «Արսենալի» հետ մինչև 2021 թվականի ամառը:

Նոր պայմանագրով, Օզիլը դարձել է ակումբի պատմության բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նրա աշխատավարձը կկազմի շաբաթական մինչև 350 հազար ֆունտ:

Օզիլի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև այս ամառ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենգերը ցանկանում է Մխիթարյանի և Օբամեյանգի տրանսֆերների միջոցով համոզել Օզիլին երկարաձգել պայմանագիրը:

Share |

Լրահոս

Loading...