Լեսթերը Սլիմանիին բաց չի թողել Վեսթ Հեմ` մեկ տարվա վաղեմության կոնֆլիկտի պատճառով

17:09 02.02.2018

«Լեսթեր Սիթիի» ղեկավարությունը հրաժարվել է թիմի հարձակվող Իսլամ Սլիմանիին վարձակալությամբ տրամադրել «Վեսթ Հեմ Յունայթեդին» այն մեկնաբանությունների պատճառով, որն ակումբի փոխնախագահն արել էր «աղվեսների» նախագահի դեմ:

Ինչպես հայտնում է «The Guardian»-ը, «Վեսթ Հեմի» փոխնախագահ Կարեն Բրեյդին «The Sun» պարբերականի իր սյունակում մեկ տարի առաջ քննադատել է «Լեսթերի» ղեկավարությանն ու անձամբ ակումբի նախագահ Վիչայ Սրիվադհանապրաբհային` Կլաուդիո Ռանիերիին հեռացնելուց հետո:

Այդ դեպքերից հետո, «Լեսթերը» չի ցանկանում որևէ գործարք իրականացնել «Վեսթե Հեմի» հետ, և արդյունքում, Սլիվանիի վարձակալության վերաբերյալ ընդունել է «Նյուքասլ Յունայթեդի» առաջարկը:

Share |

Լրահոս

Loading...