Բակարի Սանյան համալրել է Ա Սերիայի ետնապահի կազմը

15:54 03.02.2018

«Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Բակարի Սանյան կարիերան կշարունակի Իտալիայում:

34-ամյա ֆրանսիացու տեղափոխության մասին հայտարարել է «Բենևենտոյի» պաշտոնական կայքը, որը 22 տուրից հետո եզրափակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով ընդամենը 7 միավոր:

Ֆուտբոլիստի պայմանագիրը, որը 65 հանդիպման է մասնակցել Ֆրանսիայի հավաքականի կազմում, նախատեսված է մինչև հունիսի 30-ը` մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Սանյայի նախորդ ակումբը «Մանչեսթեր Սիթին» է, որից նա հեռացել է ազատ խաղացողի կարգավիճակով` նախորդ մրցաշրջանի վերջում:

«Արսենալի» կազմում Սանյան 2014 թվականին նվաճել է Անգլիայի Գավաթը, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ 2016 թվականին նվաճել է անգլիական լիգայի Գավաթը:

Share |

Լրահոս

Loading...