Մխիթարյանը մեկնաբանել է Էվերթոնի նկատմամբ տարած հաղթանակը

23:48 03.02.2018

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Արսենալը» 5:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»:

Հանդիպման ընթացքում 3 գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը.

«Ես շատ ուրախ եմ: Սա արժանի հաղթանակ էր: Մենք պետք է շարունակենք նույն կերպ, որպեսզի հաղթենք նաև մյուս խաղերում և մտածենք նոր միավորներ վաստակելու մասին:

Մենք հարձակվողական լավ ֆուտբոլ խաղացինք, չնայած այն փաստին, որ երկրորդ խաղակեսն ավելի ծանր ստացվեց: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես խաղաց «Արսենալը»: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթանակներ տանել»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «BBC»-ն:

Share |

Լրահոս