Իվոբի. Մխիթարյանը պարզապես անհավանական ֆուտբոլիստ է

13:00 04.02.2018

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Իվոբին մեկնաբանել է թիմի նորեկներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի և Հենրիխ Մխիթարյանի խաղն ԱՊԼ-ի 26-րդ տուրի` «Էվերթոնի» հետ խաղում (5:1):

Գաբոնցին իր նորամուտի խաղում գոլի հեղինակ է դարձել, իսկ հայ ֆուտբոլիստը` 3 գոլային փոխանցման.

«Դուք ինքներդ եք տեսնում, որ Օբամեյանգը խաղում է անհավանական տեմպով և ունի գոլային հիանալի հոտառություն: Նա մասնակցում էր նաև խաղարկումներին, այնպես որ մենք երջանիկ ենք, որ նա մեր թիմի մասն է կազմում:

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա մենք նրա լավագույն խաղի վերաբերյալ պատկերացում կազմեցինք արդեն մարզումներից, և սպասում էինք նման բան տեսնել նաև խաղում: Նա պարզապես անհավանական խաղացող է: Այն ֆուտբոլիստների հետ, որոնց մենք ունենք հարձակման գծում, միշտ գոլային պահեր կստեղծենք»,- Իվոբիի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Նշենք` Իվոբին ավելի վաղ մեկնաբանել էր նաև Մխիթարյանի գրառումն «Instagram»-ում.

Share |

Լրահոս