Մխիթարյանին տվեք գրոհելու հնարավորություն և նա ցույց կտա իր տաղանդը. Արսենալի երկրպագուների արձագանքը

21:34 04.02.2018

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուների հիացրել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցուցադրած խաղը:

«Էվերթոնի» հետ հանդիպման ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ:

@AbhishekNair18

«Մխիթարյանը կախարդ է, նա կախարդի գլխարկ է կրում»:

@Femioshi1

«Անհանգստանում եմ նրա համար: Պետք է սպասել, որպեսզի նրա խաղը կայուն դառնա: Բոլորս հիշում ենք Մխիթարյանի 4 գոլային փոխանցումներն օգոստոսին»:

@MosesMudenda

«Նա ճիշտ էր, երբ ասում էր, որ «Արսենալը» հարձակողական թիմ է: Տվեք Մխիթարյանին գրոհելու հնարավորություն և նա ցույց կտա իր տաղանդը»:

@Geraldkipyego

«Բարի գալուստ «Արսենալ», որտեղ աստղերն են ծնվում»:

@Unclek11503228

«Այնքան լավ խաղացող ես»:

@OlaoluTemi

«Այս տղան սպանեց մրցակցին: Ավելին ենք սպասում քեզնից»:

@AinaOluwatozil

«Յունայթեդի» երկրպագու եմ, սակայն ուրախ եմ Մխիթարյանի համար: Նա այնտեղ է, որտեղ պետք է լիներ»:

@Wayne_Writes

«Արսենալում» են Օզիլը և Մխիթարյանը: Դժվար թե այլևս ստանաք գնդակ»:

@arsenal_truth_

«Հայ Զիդանը»:

@Bob_Makaveli

«Մոուրինյուն ֆուտբոլիստներին սպանելու իր ձևն ունի»:

@grahame_duguid

«Միկին կդառնա ակումբի լեգենդը»:

Share |

Լրահոս