Տեղի է ունեցել ԱՊԼ-ի պատմության 10000-րդ հանդիպումը

16:49 04.02.2018

Անգլիայի առաջնության 26-րդ տուրի «Բրայթոն»-«Վեսթ Հեմ» հանդիպումը հոբելյանական է եղել մրցաշարի համար:

ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մրցավեճը առաջնության պատմության մեջ եղել է 10000-րդը: Նշենք, որ խաղն ավարտվել է «Բրայթոնի» հաղթանակով՝ 3:1 հաշվով:

26-րդ տուրի հանդիպումների մեծ մասը կայացել է երեկ, իսկ ևս երկու խաղ տեղի կունենա այսօր: «Քրիսթալ Փելասը» կմրցի «Նյուքասլի», իսկ «Լիվերպուլն» ուժերը կչափի «Տոտենհեմի» հետ:

Share |

Լրահոս

Loading...