Մարսելը գավաթային խաղում հաղթել է ոչ ֆուտբոլային հաշվով (տեսանյութ)

23:37 06.02.2018

Ֆրանսիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Մարսելը» հյուրընկալվելիս հանդիպեց «Բուր-ան-Բրեսին»:

Հանդիպումն ավարտվեց «Մարսելի» գերջախջախիչ հաղթանակով` 9:0:

Հեթ-տրիկի հեղինակ դարձան Լուկաս Օկամպոսը և Կոնստանտինոս Միտրօղլուն: Մեկական գոլով աչքի ընկան Լուիս Գուստավոն, Դիմիտրի Պայեն և Կլինտոն Ն'Ջիեն: 

Այս հաղթանակի շնորհիվ «Մարսելը» դուրս եկավ Ֆրանսիայի Գավաթի 1/4 եզրափակիչ: 

Share |

Լրահոս