Աղբյուր. Փյունիկի նախկին ֆուտբոլիստը չի ցանկանում վերադառնալ Հայաստան` հույս ունենալով ապաստան ստանալ Անգլիայում

21:22 06.02.2018

Երևանի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Հովիկ Ներսեսյանը, ով 2 տարի առաջ տեղափոխվել է Անգլիա` ՀՀ զինված ուժերում չծառայելու նպատակով, չի ցանկանում վերադառնալ հայրենիք: 

23-ամյա ֆուտբոլիստը, ով հանդես է գալիս անգլիական «Վիտչարչ Ալփորթ» ակումբում, հույս ունի քաղաքական ապատասխան ստանալ Անգլիայում: Այդ նպատակով ակումբը ստորագրահավաք է կազմակերպել, որին մասնակցել են շուրջ 1000 մարդ: 

«Իմ երկրում փնտրում են ինձ: Եթե ես վերադառնամ, ինձ կբանտարկեն, որից հետո պետք է ծառայեմ ու կյանքս վտանգի ենթարկեմ: Հայաստանում ոչ ոք չի հետաքրքրվում քեզնով: Կառավարությունը բոլորին բանակ է ուղարկում: 

Հայ-ադրբեջանական վատ հարաբերությունների պատճառով հայ զինվորներ են մահանում: Այստեղ` Շրոպշիրում ես ինձ անվտանգ եմ զգում և ինձ դուր է գալիս այստեղ ապրելը»,- Ներսեսյանի խոսքն է մեջբերում «Shropshirestar.com»-ը: 

Հովիկի հետ կապված իրավիճակը մեկնաբանել է նաև թիմի գլխավոր մարզիչ Լյուկ Գոդարդը:

«Երբ հասկացանք, որ իրավիճակը բավականին լուրջ է, ակումբը սկսեց պայքարել նրա համար: Մենք լուրջ գործ ենք սկսել: Հույս ունենք` նա կկարողանա մնալ: Նա այստեղ վիզայով է: Դա նշանակում է, որ նա չի կարող աշխատանքի անցնել: Հովիկը հիանալի անձնավորություն է, ով արժանի է այս ամենին»,- ասել է Գոդարդը:

Share |

Լրահոս