Արաս Օզբիլիսը պայմանագիր է կնքել մոլդովական Շերիֆի հետ

17:34 07.02.2018

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան կշարունակի Մոլդովայում:

27-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Տիրասպոլի «Շերիֆի» հետ, որտեղ հանդես կգա վարձավճարով:

Ակումբն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելեկում, այս մասին հայտնի է դարձել «ArmSport.am»-ին:

Հիշեցնենք` Օզբիլիսի տրանսֆերային իրավունքները պատկանում են թուրքական «Բեշիքթաշին», իսկ տրանսֆերն իրականացրել է «Legal Sport» ֆուտբոլային գործակալությունը:

«Շերիֆը» Մոլդովայի գործող չեմպիոնն է, որը երկրի նախորդ առաջնության 18 տուրերից հետո 45 միավոր էր վաստակել:

Share |

Լրահոս