Քրիստիան Կարամբյո. Մխիթարյանն ունի բոլոր որակները` իր նպատակներին հասնելու համար

16:24 07.02.2018

Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի չեմպիոն, «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն, որը Երևանում այսօր ներկայացրել է աշխարհի առաջնության Գավաթը, կազմակերպված մամուլիսի ասուլիսի ընթացքում խոսել է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.

«Մխիթարյանը խաղացել է Բունդեսլիգայում, այնուհետև` Պրեմիեր-լիգայում, ունի բոլոր որակները, որպեսզի իր թիմակիցների հետ հասնի իր նպատակներին:

Հայաստանի ազգային հավաքականը լավ տեսլական ունի: Ես ճանաչում եմ նաև Գևորգ Ղազարյանին, որը խաղացել է «Օլիմպիակոսում»:

Խոսելով ամենաուժեղ ֆուտբոլիստների մասին, որոնց հետ ինքը երբևէ խաղացել է` Կարաբյոն նշել է Յուրի Ձորկայեֆին, Թիերի Անրիին, և Զինեդին Զիդանիմ:

 

Share |

Լրահոս