Օբամեյանգ. Արսենալ եմ տեղափոխվել Մխիթարյանի շնորհիվ

12:51 07.02.2018

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ «Արսենալ» է տեղափոխվել, քանի որ նույն ակումբն ընտրել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը.

«Հենրիխն ինձ զանգահարել է մի քանի անգամ ու հարցրել, թե արդյո՞ք տեղափոխվելու եմ «Արսենալ»: Ես պատասխանեցի, որ ամեն ինչ կախված է նրանից և եթե նա ընտրի «Արսենալն», ապա ես նույնպես նման որոշում կկայացնեմ:

Մխիթարյանն ասաց, որ գործարքը կայացած է: Դա չափազանց կարևոր պահ էր իմ տեղափոխության հարցում: Սա ընտանիքի վերամիավորման պես մի բան է: Ուրախ եմ, որ մենք կրկին միասին ենք»,- Գաբոնցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Hitc»-ը:

Share |

Լրահոս