The Sun. ՄՅՈւ-ն ցանկացել է Դիբալայի գործարքի մեջ ներառել Մխիթարյանին

17:18 07.02.2018

«The Sun»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ի սկզբանե ցանկացել է ֆուտբոլիստների փոխանակում անել «Յուվենտուսի» հետ:

Ըստ լրատվամիջոցի՝ «կարմիր սատանաները» մտադիր են եղել «ծեր սինյորային» Պաուլո Դիբալայի համար առաջարկել մեծ գումար, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները: Սակայն, գործարքին դեմ են եղել թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին և գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան:

Հիշեցնենք, որ մանկունիանցիները հայ ֆուտբոլիստի տրանսֆերը փոխանակեցին «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ:

Share |

Լրահոս