Մխիթարյան. Կես բառից հասկանում եմ Օբամեյանգին

20:50 09.02.2018

Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի նորեկ, գաբոնցի հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի մասին, ում հետ նա խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:

«Կարծում եմ՝ երազանք է, որ կարողացանք «Բորուսիայից» հետո միավորվել այլ ակումբում: Լավ եմ ճանաչում նրան, Պյերը լավագույն ընկերներիցս է և թիմակիցներից: Շատ ուրախ եմ նրան տեսնել այստեղ, կարծում եմ՝ երկրպագուները նույնպես:

Ի՞նչ կարող եմ ասել: Սիրում եմ խաղալ նրա հետ: Կես բառից հասկանում եմ նրան և հույս ունեմ, որ հաջորդ խաղերին ավելին կկարողանանք անել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Share |

Լրահոս