Սուսերամարտ. Հայտնի են երիտասարդների առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

11:15 10.02.2018

Երեկ Երևանում ավարտվել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների (մինչև 20 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցել է 100 մարզիկ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել.

Տղաներ. խոցասուսեր. Էդուարդ Օվիկյան, Աբրահամ Սարգսյան, Գրիգոր Մնացականյան և Վահագն Գրիգորյան,

Ճկասուսեր. Արմեն Դալլաքյան, Պարգև Ստեփանյան, Հենրիկ Բալիկյան և Համլետ Մխոյան,

Թրասուսեր. Լևոն Քերոբյան, Էդուարդ Բաղյան, Վահան Նազարեթյան և Կարեն Հակոբյան,

Աղջիկներ. խոցասուսեր. Նաիրա Համազասպյան, Ինեսա Բաբախանովա, Սվետլանա Նազարյան և Անժելա Հախնազարյան,

Ճկասուսեր. Անահիտ Ալոյան, Սեդա Գևորգյան, Սիլվա Ղազարյան և Կալիպսե Թորոսյան:

Share |

Լրահոս

Loading...