Բասկետբոլի Ա լիգա. Գրանդ սպորտը պարտվել է հյուրընկալվելիս

17:06 11.02.2018

Բասկետբոլի Ա լիգայի առաջնության 13-րդ տուրում «Շիրակը» 75-73 հաշվով կարողացել է առավելության հասնել «Գրանդ սպորտի» նկատմամբ` հավասար և լարված պայքարում:

Այս մասին հայտնում է բասկետբոլի Հայաստանի մամուլի քարտուղարությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Հայկազ Գրիգորյանը, որը վաստակել է 31 միավոր:

Հիշեցնենք, որ 13-րդ տուրի, վերջին՝ «Ինժեներ»- ՖԻՄԱ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 13-ին` ժամը 19:00-ին, Խուլ ու համրերի կենտրոնում:

Share |

Լրահոս