Բավարիան երկարաձգել է դարպասապահի հետ պայմանագիրը

17:44 11.02.2018

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2021 թվականը:

29-ամյա ֆուտբոլիստի նախորդ համաձայնագիրը նախատեսված էր մինչև 2018 թվականը: Գերմանիայի չեմպիոնի կազմը դարպասապահը համալրել է 2015 թվականին «Շտուտգարտից»:

Հիշեցնենք, որ Մանուել Նոյերի վնասվածքի ընթացքում Ուլրայխը «Բավարիայի» հիմնական դարպասապահն է:

Share |

Լրահոս