Մարադոնան քննադատել է Դի Մարիային իր երազանքի համար

18:00 11.02.2018

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է իր հայրենակից Դիեգո Մարադոնային:

Կիսապաշտպանն ավելի վաղ հայտարարել է, որ երազում է ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում:

«Դի Մարիային հարցրել են, թե որն է իր երազանքը: Նա պատասխանել է, թե երազում է հաղթել Չեմպիոնների լիգայում: Իսկ ու՞ր մնաց աշխարհի առաջնությունում հաղթանակն Արգենտինայի հավաքականի կազմում:

Ահա այսպես են հիմա մտածում ֆուտբոլիստները»,- Մարադոնայի խոսքերն է փոխանցում «A Bola»-ն:

Հիշեցնենք` աշխարհի 2018 թվականի առաջնությունը կկայանա այս ամառ Ռուսաստանում:

 

Share |

Լրահոս