Բարսելոնան չկարողացավ հաղթել Խետաֆեին (տեսանյութ)

21:05 11.02.2018

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց «Խետաֆեի» հետ հանդիպումը:

Կատալոնական թիմը խաղի ընթացքում առավելություն ուներ, սակայն այն գոլի վերածել չկարողացավ:

Տանտերերը 11 հարված են կատարել, որոնցից 5-ը դարպասին, հյուրերը՝ 9 հարված, ոչ մեկը դարպասին:

Այս ոչ-ոքիից հետո Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը վաստակում է 59-րդ միավորը և շարունակում գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Խետաֆեն» 30 միավորով 10-րդն է:

 

Share |

Լրահոս