Ժիրոնան չի իրացրել 11-մետրանոցը և պարտվել է Սևիլիային (տեսանյութ)

17:32 11.02.2018

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Սևիլիան» հաղթել է «Ժիրոնային»:

Հանդիպումը, որը կայացել է Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, ավարտվել է 1:0 հաշվով:

Հանդիպման միակ գնդակը 46-րդ րոպեին հեղինակել է Պաբլո Սարաբիան: Այդուհանդերձ, առաջին կեսի վերջնամասում հյուրերը հաշիվը հավասարեցնելու իրական հնարավորություն են ստացել, բայց Ֆրանսիսկո Ադայը չի կարողացել անվրեպ իրացնել նշանակված 11-մետրանոցը:

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Սևիլիան» (36 միավոր) զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Ժիրոնան» (31) գտնվում է 9-րդ տեղում:

 

Share |

Լրահոս