Անասելի մեծ կամքի ուժի մասին. կանադացի սնոուբորդիստի ֆենոմենը (լուսանկար)

17:29 11.02.2018

Կանադացի սնոուբորդիստ Մարկ Մակմորիսը դարձել է Փհենչհանում ընթացող Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Հատկանշական է, որ մարզիկը 2017 թվականի մարտին Վանկուվերում սահելիս բախվել է ծառին՝ ստանալով շատ ծանր վնասվածք:

Մարկը դժվարին վիրահատությունների է ենթարկվել՝ 1 ամիս գամված լինելով անկողնուն: Նա շարունակել է մարզումները 6 ամիս անց:

Պեկինում Մակմորիսը դարձել է աշխարհի գավաթակիր, իսկ արդեն Օլիմպիադայում 3-րդն է եղել:

Սոչիի Օլիմպիական խաղերում կանադացին դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել:

Share |

Լրահոս