Վալվերդե. Չելսիի մասին մտածում եմ վիճակահանության ավարտից սկսած

23:06 11.02.2018

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն խոսել է «Խետաֆեի» հետ ոչ-ոքիի ու «Չելսիի» հետ առաջիկա դիմակայության մասին.

«Գոհ չենք արդյունքից, սակայն սա ֆուտբոլ է, որտեղ ամեն ինչ կարող է պատահել: «Խետաֆեն» խաղում էր իր ֆուտբոլը ու շատ խախտումներ էր թույլ տալիս դաշտի կենտրոնում: Նրանք շատ անհարմար մրցակից են:

Մինայի ու Դինի խաղից գոհ եմ: Նրանց հեշտ առաջադրանք տրված չէր ու իրենց առջև դրված խնդիրները լավ կատարեցին:

«Չելսի՞ն», նրանց մասին մտածում եմ այն պահից, երբ ավարտվեց վիճակահանությունը: Դիտում ենք նրանց հանդիպումները ու վերլուծում»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:

Share |

Լրահոս