Մոուրինյուն Նյուքասլից կրած պարտության մասին. Նրանք կռվում էին գազանների պես

21:29 11.02.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Նյուքասլից» կրած պարտության մասին (1:0).

«Նրանք կռվում էին գազանների պես: Հույս ունեմ, որ սրանք գովեստի խոսքերի պես կընդունվեն: Ֆուտբոլային «աստվածներն» այսօր «Նյուքասլի» կողմից էին: Մրցակիցն ամբողջությամբ և նույնիսկ մի բան էլ ավել ներդրեց խաղադաշտում:

Այս ամենի մեջ է ֆուտբոլի գեղեցկությունը: Մենք պաշտպանությունում սխալներ թույլ տվեցինք, իսկ հակառակորդը պատրաստ էր կյանքը տալը հաղթանակի ու սեփական դարպասն անառիկ պահելու համար»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է «BBC»-ն:

Share |

Լրահոս