Մարսելո. Կարծում եմ, որ Նեյմարը մի օր կխաղա Ռեալում

23:43 11.02.2018

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է իր հայրենակից Նեյմարի՝ «արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության մասին.

«Կարծում եմ, որ Նեյմարը մի օր կխաղա «Ռեալում»: Համապատասխանո՞ւմ է նա «Ռեալին», այո՛, իհարկե: Հիանալի կլիներ, եթե նա տեղափոխվեր Մադրիդ: Կարծում եմ, որ մեծագույն խաղացողները պետք է խաղան այս ակումբում»,- Մարսելոյի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:

Հիշեցենք, որ լրատվամիջոցներում շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացի հարձակվողը կարող է համալրել «սերուցքայինների» շարքերը:

Share |

Լրահոս