Սալահի ու Ֆիրմինոյի գոլերը հաղթանակ պարգևեցին Լիվերպուլին (տեսանյութ)

22:22 11.02.2018

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Լիվերպուլը» վստահ հաղթանակ տոնեց «Սաութհեմփթոնի» նկատմամբ:

Լիվերպուլյան ակումբը հաղթեց 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Ֆիրմինոն, ով գոլային փոխանցում ստացավ Մոհամեդ Սալահից: Առաջին խաղակեսի վերջում էլ Ֆիրմինոն օգնեց հաջողության հասնել հենց եգիպտոսցի ֆուտբոլիստին:

Այս հաղթանակից հետո Կլոպի ֆուտբոլսիտները վաստակեցին 54 միավոր և բարձրացան 3-րդ հորիզոնական: «Սաութհեմփթոնը» 26 միավորով 18-րդն է:

«Սաութհեմփթոն»-«Լիվերպուլ»՝ 0:2

Գոլերը՝ Ֆիրմինո (6), Սալահ (42)

Share |

Լրահոս