Վարան. Միայն լավ խաղալով չես կարող հաղթել ՊՍԺ-ին

18:39 11.02.2018

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է ՊՍԺ-ի հետ առաջիկա դիմակայության մասին.

«Այս դիմակայությունն ինձ համար յուրահատուկ է լինելու, չէ որ ես ֆրանսիացի եմ, վերադառնալու եմ Ֆրանսիա ու խաղալու եմ տեղի ուժեղագույն թիմերից մեկի հետ: ՊՍԺ-ի կազմում խաղում են հիանալի ֆուտբոլիստներ, որոնք ստեղծել են համախմբված մի կոլեկտիվ: Նրանց խաղացողների անհատական որակները շատ բան կարող է փոխել:

Առաջին խաղում երկրպագուները մեզ հետ են լինելու ու դա հիանալի մոտվացիայի է, որպեսզի հաղթենք: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Փարիզում:

Նախորդ տարիներին տեսել ենք, թե ինչպես որակյալ և ուժեղ խաղ ցուցադրող թիմերը դուրս են մնացել պայքարից: ՊՍԺ-ի հետ էլ այդպես կարող է լինել ու միայն լավ խաղը հնարավոր է բավական չլինել հաղթելու համար»,- Վարանի խոսքերը մեջբերում է «AS»-ը:

Share |

Լրահոս