Զարյայի գլխավոր տնօրենը Պետրոս Ավետիսյանին ձեռք չբերելու մասին

19:07 11.02.2018

Ինչպես արդեն նախկինում տեղեկացրել է «Armsport.am»-ը, «Փյունիկի» երիտասարդ հարձակվող Պետրոս Ավետիսյանի տրանսֆերով հետաքրքրված է եղել Ուկրաինայի ուժեղագույն ակումբներից մեկը՝ Լուգանսկի «Զարյան»:

Ուկրաինական ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռաֆայիլովը խոսել է Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողի մասին.

«Մեր ներկայացուցիչները հետևել են Պետրոս Ավետիսյանի խաղին: Մենք նույնիսկ բանակցություններ ենք վարել «Փյունիկի» հետ: Սակայն, նրանց առաջարկած պայմանները չեն ընդունվել մեր կողմից»,- Ռաֆայիլովի խոսքերը մեջբերում է «Զարյայի» պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս