Ալաշկերտի կազմը համալրել է խորվաթ պաշտպանը

20:55 12.02.2018

Երևանի «Ալաշկերտը» 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել 28-ամյա խորվաթ պաշտպան Դինո Շկվորցի հետ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Կարիերան փորձառու ֆուտբոլիստը սկսել է Զագրեբի «Դինամոյում», այնուհետև հանդես է եկել Բելգիայի «Մեխելենում», Իսրայելի «Բեյթար» և «Հապոել» (Քֆար Սաբա) թիմերում, Կիպրոսի «Նեա Սալամինայում», Խորվաթիայի «Սփլիթում», «Վարաժդինում» և «Լոկոմոտիվում», Մոլդովայի բազմակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆում», Ռումինիայի առաջատար ակումբներից մեկում` «Կլուժում»:

Խորվաթ ֆուտբոլիստի նախորդ ակումբը Սլովենիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Անկարանն» էր:

Դինո Շկվորցը հանդես է եկել Խորվաթիայի բոլոր տարիքային պատանեկան և երիտասարդական հավաքականներում:

Share |

Լրահոս