Վիդալ. Պատահական չէ, որ խաղում եմ Բավարիայում. իմ դիրքում լավագույններից եմ աշխարհում

11:04 12.02.2018

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը նորից ընդգծել է, որ ակումբը փոխելն իր ծրագրերի մեջ չի մտնում:

Վիդալն այս մասին ասել է Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի` «Շալկե-04»-ի հետ անցկացրած տնային խաղից հետո, որում Յուպ Հայնկեսի սաները 2:1 հաշվով հաղթանակ են տարել.

«Ես պատահական չէ, որ խաղում եմ «Բավարիայում»:

Եվ միանգամայն հիմնավորումներով կարելի է ասել, որ ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվին եմ պատկանում իմ դիրքում:

Չեմ մտածում «Բավարիայից» հեռանալու մասին:  Այստեղ ինձ պարզապես հիանալի եմ զգում: Բնականաբար, ես մեծ հաճույքով կերկարաձգեի պայմանագիրս «Բավարիայի» հետ»,- չիլիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Sport1»-ը:

Նշենք` Վիդալի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը:

Share |

Լրահոս