Լոնդոնի «Չելսին» պայմանագիր չի կնքի ՊՍԺ-ի հաձակվող Էդինսոն Կավանի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Football.London-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Չելսին» պատրաստ է եղել բավարարել ֆուտբոլիստի`աշխատավարձի հետ կապված բարձր պահանջները, սակայն կապույտների գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի նախաձեռնությամբ ակումբը հրաժարվել է Կավանիի տրանսֆերից ու որոշել է կենտրոնանալ «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների տեղափոխության վրա:
Կավանին ՊՍԺ է տեղափոխվել իտալական «Նապոլիից» 2013 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ուրուգվայցին բոլոր մրցաշարերում 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել էր, որ Կավանին ու թիմի պաշտպան Տիագո Սիլվան կհեռանան ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: