Շախմատ. Ֆաջրի գավաթի խաղարկության վերջնական արդյունքները

14:01 12.02.2018

Իրանում ավարտվել է «Ֆաջրի» գավաթի խաղարկությունը, որին Հայաստանից մասնակցել է 4 շախմատիստ։

Մրցաշարում խաղացվել է 9 տուր։ 1-ին տեղը զբաղեցրել է Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլուն՝ 7․5 միավորով, գրում է «Chess.am»-ը:

6․5 միավորով համապատասխանաբար 2-3-րդ տեղերն են զբաղեցրել Իրանի Ներկայացուցիչ Ամին Տաբատաբային և Ռուսաստանի ներկայացուցիչ Պավել Պոնկրատովը։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Վահե Դանիելյանը՝ 5 միավոր։ Արսեն Եղիազարյանն ու Սիրանուշ Ղուկասյանն իրենց ակտիվում գրանցել են 4․5, իսկ Արփինե Գրիգորյանը՝ 1․5 միավոր։

Share |

Լրահոս