Ձոլա. Քեյնն ինձ հիշեցնում է Վիերիին

22:53 12.02.2018

Իտալիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան խոսել է Թուրինի «Յուվենտուսի» և Լոնդոնի «Տոտենհեմի» դիմակայության մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:

«Անկասկած, «Յուվենտուսն» ավելի փորձառու է, եթե խոսքը Չեմպիոնների լիգայում հանդես գալու մասին է, սակայն թուրինցիները պետք է շատ ուշադիր լինեն «Տոտենհեմի» հետ:

Նրանց կազմում է հանդես գալիս Հարի Քեյնը, ով ինձ հիշեցնում է լավագույն տարիների Կրիստիան Վիերիին»,- Ձոլայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-«Տոտենհեմ» առաջին խաղը կկայանա փետրվարի 13-ին:

Share |

Լրահոս