Գվարդիոլա. Դե Բրույնեին տիտղոսներ են անհրաժեշտ Ոսկե գնդակը նվաճելու համար

10:35 12.02.2018

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շեշտել է թիմի բելգիացի կիսապաշտպան Քևին դե Բրույնեի խաղում գրանցված աճը, ինչպես նաև խոսել նրա` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու շանսերի մասին.

«Ես չեմ կասկածում, որ մի օր նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

Բայց նրան շատ տիտղոսներ են անհրաժեշտ «Ոսկե գնդակը» նվաճելու համար:

Դրա համար անհրաժեշտ է հաղթել Չեմպիոնների լիգայում, կամ էլ հասնել այդ մրցաշարի ամենաբարձր փուլեր:

Քևինը հիանալի խաղաց «Լեսթերի» դեմ, դժվար է հիմա նրանից ավելի լավ ֆուտբոլիստ գտնել Եվրոպայում: Եվ խոսքը պարզապես մեկ խաղի մասին չէ, նա միշտ է այդպես գործում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «BBC Sport»-ը:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Սիթին» 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել «Լեսթերի» նկատմամբ, իսկ Դե Բրույնեն դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս