Ուրալը հաղթել է ՖԱԼ-ի Գավաթի առաջին խաղում. Հարոյանը մասնակցել է խաղին

16:39 12.02.2018

«Ուրալի» ֆուտբոլիստները Կիպրոսում առաջին հանդիպումն են անցկացրել ՖԱԼ-ի 2018 թվականի Գավաթի խաղարկության շրջանակում:

Խմբային փուլի առաջին տուրում թիմը մրցել է «Տյումենի» հետ և կարողացել է 2:0 հաշվով հաղթանակ տանել:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» կազմում մասնակցել է հանդիպմանը և փոխարինվել 61-րդ րոպեին:

Հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտավորված չի եղել խաղին:

Մրցաշարի շրջանակում իր հաջորդ հանդիպումն «Ուրալը» կանցկացնի փետրվարի 14-ին` մրցելով «Սպարտակ-2»-ի հետ: Նշենք` «Ուրալը» հանդիսանում է ՖԱԼ-ի Գավաթի կրկնակի դափնեկիր:

Share |

Լրահոս