Հայ ձյուդոիստն անհաջող է հանդես եկել Փարիզի միջազգային մրցաշարում

11:38 12.02.2018

Փետրվարի 10-11-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է «Մեծ Սաղավարտ» ձյուդոյի միջազգային մրցաշարը, հայտնում է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Մրցաշարին, որը Տոկիոյի օլիմպիական խաղերի համար վարկանիշային է համարվում, մասնակցել են 403 մարզիկներ՝ 233 ձյուդոիստ և 170 ձյուդոիստուհի՝ 5 աշխարհամասերի 71 երկրներից:

Հայաստանը ներկայացրել է մեծահասակների հավաքականի անդամ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը ( գլխավոր մարզիչ Ա. Նազարյան, մարզիչ Թ. Հովհաննիսյան):

Հաղթելով Ալժիրի ներկայացուցչին առաջին գոտեմարտում` հաջորդ գոտեմարտում Ֆերդինանդը պարտություն է կրել վրացի մարզիկից և դուրս մնացել հետագա պայքարից:

Փարիզից թիմը կուղևորվի Գերմանիա և Համբուրգ քաղաքում կմասնակցի միջազգային ուսումնամարզական հավաքի, որտեղ նրանց կմիանա նաև 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը:

10-օրյա նախապատրաստական հավաքից հետո, 2 մարզիկները կմասնակցեն փետրվարի 19-21-ը Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք «Գրան Պրի» միջազգային վարկանիշային մրցաշարին:

Share |

Լրահոս