Բիաթլոնիստ Լաուրա Դալմայերը դարձել է օլիմպիական կրկնակի չեմպիոն

14:53 12.02.2018

Գերմանուհի բիաթլոնիստ Լաուրա Դալմայերը 2018 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել հետապնդման մրցավազքում:

24-ամյա մարզուհու համար սա երկրորդ ոսկե մեդալն էր Փհենչհանում. ավելի վաղ Դալմայերը առաջին տեղն էր զբաղեցրել սպրինտում:

Գերմանուհին տարածությունը հաղթահարել է 30 րոպե 35,3 վայրկյանում` թույլ տալով մեկ սայթաքում:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Սլովակիայի ներկայացուցիչ Անատասիա Կուզմինան (+39,4, 4 սայթաքում), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ֆրանսուհի Անայիս Բեսկոնը (+ 29,6, 1 սայթաքում):

Share |

Լրահոս