Մեսսի. Ինձնից և Ռոնալդուից բացի ևս երեք ֆուտբոլիստներ կպայքարեն Ոսկե գնդակի համար

20:11 12.02.2018

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել, թե ովքեր կարող են պայքարել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:

«Այսօր աշխարհում կան բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են նվաճել «Ոսկե գնդակը»: Վերջին տարիներին երկու հավակնորդ էր, սակայն այժմ Նեյմարը, Կիլիան Մբապեն և Լուիս Սուարեսը կարող են մեզ հետ մրցակցել»,- Մեսսիի խոսքը մեջբերում է WorldSoccer Magazine-ը:

Հիշեցնենք, որ վերջին 10 տարիներին «Ոսկե գնդակը» 5-ական անգամ ստացել են արգենտինացին և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Share |

Լրահոս