Փհենչհան-2018. Այսօր խաղարկվեց մեդալների 7 հավաքածու

19:56 12.02.2018

Փհենչհանում շարունակվում են ընթանալ ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը:

Մրցումային երրորդ օրը խաղարկվել է մեդալների 7 հավաքածու: Երկու ոսկե մեդալ է նվաճել Կանադան, մեկական հաղթանակ են տարել Նորվեգիան, Հոլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ն:

Մեդալային հաշվարկը գլխավորում է Գերմանիան, որն ունի 4 ոսկի:

Սլոուփսթայլ, կանայք, եզրափակիչ

1. Ջեյմի Անդերսոն (ԱՄՆ)

2. Լորի Բլուին (Կանադա)

3. Էննի Ռուկայարվի (Ֆինլանդիա)

Գեղասահք, թիմային մրցում

1. Կանադա

2. Ռուսաստան

3. ԱՄՆ

Դահուկացատկ, կանայք

1․ Մարեն Լունբյու (Նորվեգիա)

2․ Կատարինա Ալթհաուս (Գերմանիա)

3․ Սարա Տականասի (Ճապոնիա)

Չմշկավազք, կանայք, 1500 մետր

1․ Իրեն Վյուստ (Հոլանդիա)

2. Միխո Տակագի (Ճապոնիա)

3. Մարիտ Լենստրա (Հոլանդիա)

Ֆրիսթայլ, մոգուլ, տղամարդիկ

1․ Մայքլ Քինգսբերի (Կանադա)

2. Մեթ Գրեմ (Ավստրալիա)

3. Դայիտի Հարա (Ճապոնիա)

Բիաթլոն, հետապնդում, կանայք

1. Լաուրա Դալմայեր (Գերմանիա)

2. Անաստասիա Կուզմինա (Սլովակիա)

3. Անայիս Բեսկոն (Ֆրանսիա)

Բիաթլոն, հետապնդում, տղամարդիկ

1. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա)

2. Սեբաստիան Սամուելսոն (Շվեդիա)

3. Բենեդիկտ Դոլ (Գերմանիա)

Share |

Լրահոս