Բենիտես. Ավելի լավ կլիներ, եթե Նյուքասլը հաղթեր հետնապահին, և ոչ` ՄՅՈւ-ին

12:36 12.02.2018

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է ԱՊԼ-ի հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (1:0).

«Ես ավելի շատ գոհ եմ միավորներից, և ոչ թե հենց ՄՅՈւ-ի նկատմամբ տոնած հաղթանակից: Տնային որոշ խաղերում մենք լավ էինք խաղում, պահեր էինք ստեղծում և մոտ էինք հաղթանակին, բայց չէինք կարողանում առավելության հասնել ավելի ցածր հորիզոնականների զբաղեցնող մրցակիցների նկատմամբ:

Եթե ինձ հարցնեիք` ինչը կնախընտրեի. երոք միավոր ՄՅՈւ-ի՞ հետ խաղում, թե՞` մեկ այլ թիմի, ապա ես կընտրեի երկրորդ տարբերակը, քանի որ սա կարող է լինել խաղ 6 միավորի համար: Այս հաղթանակը մեզ վստահություն կտա առաջիկա խաղերում»,- Բենիտեսի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Հիշեցնենք` այս պարտությունից հետո Ժոզե Մոուրինյուի թիմը շարունակում է զբաղեցնել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 56 միավորով, իսկ «Նյուքասլը» 28 միավորով 13-րդն է:

Share |

Լրահոս