Վարան. Ռեալն ունակ է երրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում

10:17 12.02.2018

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի համար Չեմպիոնների լիգայում երրորդ անընդմեջ հաղթանակը շատ իրատեսական է թվում:

Մրցաշարի 1/8 եզրափակչում, հիշեցնենք, Զինեդին Զիդանի սաների մրցակիցը կլինի ՊՍԺ-ն.

«Երրորդ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն ինչ-որ անհավանական, ֆանտաստիկ բան է: Ֆուտբոլի պատմության մեջ որևէ ակումբի դեռ նման բան չի հաջողվել: Բայց մենք ուժեղ թիմ ունենք, և «Ռեալը» կարող է երրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում:

Մեր ակումբն առանձնահատուկ հարաբերություններ ունի այս մրցաշարի հետ, և այնտեղ հաղթանակը մեր մեծ նպատակն է»,- Վարանի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Փարիզյան և մադրիդյան ակումբների միջև առաջին խաղը կկայանա փետրվարի 14-ին Մադրիդում, իսկ պատասխան խաղը` մարտի 6-ին:

Share |

Լրահոս