Ռեալ-ՊՍԺ խաղը կսպասարկեն իտալացի մրցավարները

19:10 12.02.2018

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալ»-ՊՍԺ առաջին հանդիպումը կսպասարկի իտալացիների մրցավարական բրիգադը՝ Ջանլուկա Ռոկիի գլխավորությամբ,- հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Նրան կօգնեն Էլենիտե Դի Լիբերատորեն և Մաուրո Տոնոլինին: Լրացուցիչ օգնականներն են Լուկա Բանին և Պաոլո Վալերին, իսկ չորրորդ մրցավարն է Ալեսանդրո Կոստանցոն:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ՊՍԺ խաղը կկայանա փետրվարի 14-ին Մադրիդում:

Share |

Լրահոս