Ռոնալդու. Ռեալը մեծ հարգանք է տածում ՊՍԺ-ի հանդեպ

18:20 12.02.2018

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր մարզավիճակի մասին, ինչպես նաև խոսել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ դիմակայության մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:

«Միշտ ցանկանում եմ առավելագույնը ցուցադրել: Սակայն միշտ չէ, որ դա ստացվում է: Փորձն ինձ խորհուրդ էր տալիս շարունակել աշխատել, որպեսզի հասնեմ նպատակին:

Մեր մրցակցի կազմում հանդես են գալիս հիանալի ֆուտբոլիստներ: «Ռեալը» մեծ հարգանք է տածում ՊՍԺ-ի հանդեպ: Սակայն ապացուցել ենք, որ ուժեղ և համախմբված թիմ ենք, որը հարուստ փորձ ունի Չեմպիոնների լիգայում հանդես գալու:

Գիտենք, որ պետք է կենտրոնանանք և երկու շատ լավ խաղ անցկացնենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Ռեալ»-ՊՍԺ առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին Մադրիդում:

Share |

Լրահոս