Պաշտոնական. Տարոն Ոսկանյանը պայմանագիր է կնքել Ալաշկերտի հետ

13:30 12.02.2018

Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա «Ալաշկերտի» կազմում:

Երևանյան ակումբի ղեկավարությունը 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել ազգային թիմի 24-ամյա պաշտպան Տարոն Ոսկանյանի հետ, ով արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Բելեկում ընթացող երկրորդ ուսումնամարզական հավաքին:

Այս մասին հայտնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը:

Տարոն Ոսկանյանի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր, որի կազմում նա 10 հանդիպման է մասնակցել ընթացիկ առաջնությունում:

«Նեա Սալամինա» Ոսկանյանը տեղափոխվել էր մեկ այլ կիպրոսյան ակումբից` «Կարմիոտիսայից», որի կազմում հայ պաշտպանը 28 խաղ է անցկացրել: Կիպրոսյան թիմերում նրա ակումբակիցն էր օրերս «Ալաշկերտ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը:

Մինչև Կիպրոս տեղափոխվելը երիտասարդ, բայց արդեն փորձառու պաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում», որի կազմում 5 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 167 հանդիպումներում:

Հայաստանի Մ-19 պատանեկան հավաքականի կազմում Ոսկանյանը 5 խաղի է մասնակցել, երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 12 խաղերում նա 1 գոլ է խփել, իսկ ազգային ընտրանու կազմում Տարոնն անցկացրել է 23 հանդիպում:

Share |

Լրահոս